211652_close_icon
views-count20655 դիտում article-date 09:18 14-03-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 59-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի է ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում 59-ամյա Յուրի Գալուստյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QL 167 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ 52-ամյա Նարինե Գալուստյանը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր