26567 դիտում
01:56 14-03-2018
Չեմպիոնների լիգա. Բեն-Յեդերը «թաղեց» «Մանչեսթեր Յունայթեդին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի սենսացիոն պարտություն կրեց իսպանական «Սևիլյայից»՝ 1:2, թեպետ, հանդիպման ընթացքից ելնելով, այս հաշիվը անակնկալ համարել չի կարելի:
Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 0:0, ինչը բացառապես Դավիդ Դե Խեայի հերոսությունների շնորհիվ էր:
Պատասխան խաղում էլ «Սևիլյան» ավելի ակտիվ էր, համարձակ և հատկապես երկրորդ խաղակեսում արդեն ճնշող առավելություն ուներ, և միայն Դե Խեայի շնորհիվ էր Մոուրինյոյի թիմը անառիկ պահում դարպասները:
72-րդ րոպեին Վիչենցո Մոնտելան խաղադաշտ մտցրեց ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն-Յեդերին, որն էլ հանդիպման հերոսը դարձավ: Մտնելուց ընդամենը 2 րոպե անց Բեն-Յեդերը վերջապես խոցեց դե Խեային: Անցավ 4 րոպե, և նա ևս մեկ անգամ գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Առավելագույնը, ինչ կարողացավ անել անգլիական թիմը, Լուկակուի գոլն էր 84-րդ րոպեին:
Ընդ որում, դրանից հետո «Սևիլյան» մի քանի հրաշալի պահ ստեղծեց, սակայն Դե Խեայի ֆանտաստիկ խաղի արդյունքում հաշիվն անփոփոխ մնաց՝ 1:2, և Իսպանիայի առաջնության հինգերորդ թիմը արժանի հաղթանակ տանելով, դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Զուգահեռ խաղում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ Էդին Ջեկոյի գոլի շնորհիվ հաղթեց ուկրաինական «Շախտյորին», և՝ քանի որ առաջին խաղում պարտվել էր 1:2, դրսում խփած գոլի հաշվին նույնպես դուրս եկավ հաջորդ փուլ:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
[/b]
[b]«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 0։0)
[/b]Ռոմելու Լուկակու, 84 - Վիսամ Բեն-Եդեր, 74, 78
[b]«Ռոմա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 1։2)
[/b]Էդին Ջեկո, 52
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15924 դիտում
00:41 03-05-2017
Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն «թաղեց» «Ատլետիկոյին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
1741 դիտում
21:33 17-02-2017
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլային
13045 դիտում
22:20 03-11-2016
Եվրոպայի Լիգա. Սոուն ֆանտաստիկ գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1120 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող