211652_close_icon
views-count69607 դիտում article-date 12:52 12-03-2018

Խոշոր ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը թափառող շների պատճառով Nissan-ով վթարի է ենթարկվել և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գոռ Կարապետյանը իր վարած Nissan մակնիշի 35 NO 243 համարանիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի չորացած ծառերի և կողաշրջված վիճակում հայտնվել «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Վթարի պատճառը թափառող շներն են եղել, ու վարորդը շներին չհարվածելու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը»։ Բնակիչները նշում էին նաև, որ բազմաթիվ անգամ Աջափնյակ թաղապետարան ահազանգել են, որպեսզի թափառող շներին հավաքեն, սակայն անօգուտ. թաղապետարանի չինովնիկները «ուղտի ականջում քնած են»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր