211652_close_icon
views-count103139 դիտում article-date 14:00 10-03-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 22-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածին օգնության է հասել մանկահասակ երեխան գրկին կինը, ովքեր նույնպես վրաերթի են ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մարտի 9-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի և դեպքի վայրից փախուստի դիմելու փաստով։ Ժամը 20։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լեռնիկ Ձվակիրյանի վարած Mercedes մակնիշի 45 ԼD 500 համարանիշի ավտոմեքենայի ձախ կողային հատվածին։ Բախումից հետո վրաերթի է ենթարկել ավտոմեքենայից դուրս եկած Լ. Ձվակիրյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Լ. Ձվակիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Աշտարակի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են վրաերթը կատարած ու փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Անդրանիկ Կարապետյանն է, ում Աշտարակի ոստիկանները Ա. Երիցյանի գլխավորությամբ հայտնաբերել են գյուղում, իսկ նրա վարած ВАЗ 21013 մակնիշի 35 MD 078 համարանիշի ավտոմեքենան Աշտարակի ոստիկաններն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հայտնաբերել են Ագարակ գյուղի գերեզմանոցների մոտ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ ոստիկանները կհայտնաբերեին Ա. Կարապետյանին, դեպքի վայրում վրաերթի են ենթարկվում Լ. Ձվակիրյանի կինը՝ 27-ամյա Լուսինե Աբրահամյանն ու նրա 6 ամսական տղան։ Կինը, նկատելով վրաերթի ենթարկված ամուսնուն, երեխայի հետ վազել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, այդ ժամանակ նրանք վրաերթի են ենթարկվում Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արտակ Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 54 TT 777 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Այս դեպքում վարորդ Ա. Հովսեփյանը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այս դեպքի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 2 վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է՝ փախուստի դիմած Ա. Կարապետյանը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Ա. Հովսեփյանը եղել է սթափ վիճակում։ Նշված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը սովորում է Հայաստանի Ագրարային պետական համալսարանի 3-րդ կուրսում։ [b]22-ամյա Անդրանիկ Կարապետյանն է, ով վրաերթը կատարելուց հետո դիմել էր փախուստի [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0370912001520676790165485.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր