211652_close_icon
views-count60358 դիտում article-date 23:29 09-03-2018

Սիսիանի հոգևոր հովիվը դիմել է Ոստիկանություն և հայտնել. «Եկեղեցու դռան շրջանակը կոտրելու միջոցով ներս են մտել ու վառել 300 հատ մոմ»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Սիսիանի հոգևոր հովիվ, 29-ամյա Վարդան Զեյնալյանը դիմել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 00-09:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու դռան շրջանակը և ներս են մտել եկեղեցի ու մոմակալի վրա վառել եկեղեցում առկա մեկ կապ՝ թվով 300 հատ մոմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղեկեցի են մեկնել Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ, ում հոգևոր հովիվը հայտնել է, որ 1 մոմն արժե 60 դրամ ու կարծիք է հայտնել, որ այդ ամենը գույքի դիտավորությամբ ոչնչացում է: Փաստի առթիվ Ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր