211652_close_icon
views-count58868 դիտում article-date 21:33 09-03-2018

Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են առեղծվածային դեպքը. կասկածյալը, ով 29-ամյա կին է, գողության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փետրվարի 25-ին տեղեկություն էր հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի վերաբերյալ, երբ հրդեհ էր բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 տանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը պատկանել է Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 83-ամյա Վարշամ Դավիթավյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի) գլխավորությամբ, Ոստիկանության Թումանյանի բաժնի (բաժնի պետ Արտակ Գուրջանյանի) գլխավորությամբ նշված տունը հրկիզելու կասկածանքով բացատրական աշխատանքների շնորհիվ Ոստիկանության Թումանյանի բաժին է մեղայականով ներկայացել Ալավերդի քաղաքի բնակչուհի, 29-ամյա Արփինե Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հայտնել է, որ Հ. Ասլանյանի կողմից վերոհիշյալ բնակարանից կատարված գողության հետքերը ոչնչացնելու նպատակով փետրվարի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ինքը մուտք է գործել Վ. Դավիթավյանին պատկանող առանձնատուն և իր հետ նախօրոք բերված պլաստմասե տարայով լցված բենզինը լցել է տան ներսում իրերի վրա և լուցկիով հրկիզել: Արփինե Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Իրավապահներն ունեն նաև կասկածներ, որ գողությունը կատարվել է փետրվարի 27-ին Ալավերդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ի կողմից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/25/1089997/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 24-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 տանը: Ժամանել էր Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել էին կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Պարզվել էր, որ տան սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է, իսկ մեկ այլ սենյակ էլ՝ մասամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ տունը օգտագործվում է որպես ամառանոց, և այդ պահին գազ և էլեկտրաէներգիա սպառող սարքավորումներ միացրած չեն եղել, ինչն էլ կասկածի տեղիք էր տվել ժամանած իրավապահներին ու հրշեջներին, որ հնարավոր է՝ հրդեհը միտումնավոր է եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր