211652_close_icon
views-count3736 դիտում article-date 14:08 08-03-2018

Մարտի 8. Տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, մեկնարկել են օդանավակայանից

Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող տոնական անակնկալները, ավանդույթի համաձայն, սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանում: Մայրաքաղաք ժամանող կանանց և աղջիկներին վաղ առավոտից սպասասրահում դիմավորել են ուրախ տրամադրությամբ, նվիրել ծաղիկներ և հանձնել Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները: Հաճելի անակնկալն առաջինը մատուցվել է մասնավորապես Մոսկվայից առավոտյան ժամանած կանանց և աղջիկներին, ովքեր իրենց հիացմունքն ու շնորհակալությունն են հայտնել ինքնատիպ շնորհավորանքի համար: Նշենք, որ Կանանց միջազգային տոնին նվիրված նմանատիպ հետաքրքրական նախաձեռնությունները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր