211652_close_icon
views-count73304 դիտում article-date 23:58 07-03-2018

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. 25-ամյա երիտասարդը կասկածվում է 16-ամյա աղջկան հղիացնելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանութւյան Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 16-ամյա Ժ. Ռ.-ի հղիության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 6-ին Արմավիր բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքից Ոստիկանության Արամվիրի բաժին հայտնել են, որ 13-ից14 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել Ժ. Ռ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են Ժ. Ռ-ի նկատմամբ սեռական գործողություններ կատարող կասկածյալի ինքնությունը: Նա երեխայի համագյուղացի, 25-ամյա Ա. Ա.-ն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ա. Ա-ին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր