211652_close_icon
views-count2299 դիտում article-date 15:43 07-03-2018

ԴԱՀԿ այցելած կանանց Մարտի 8-ի կապակցությամբ դիմավորել են ծաղիկներով ու բարեմաղթանքներով

Այսօր՝ մարտի 7-ին, Կանանց միջազգային օրվան ընդառաջ, Հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքային օրը մեկնարկել է ջերմ ու տոնական մթնոլորտում: Ծառայություն այցելած կանանց սպասվում էր հաճելի անակնկալ: Վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ այցելած կին քաղաքացիներին հարկադիր կատարողները ծաղիկներ էին նվիրում և բարեմաղթանքներ ուղղում Հարկադիր կատարման ծառայության անունից: Ծառայությունը ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում է բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին գալիք տոնի կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն, սեր, վառ ու արևոտ տրամադրություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր