«Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կանանց ծաղիկներով և շնորհավորական բացիկներով են դիմավորում. ֆոտոշարք
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող միջոցառումների շարքում հետաքրքիր անակնկալ է մատուցվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Երևան ժամանող բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց հյուրերին դիմավորող կանանց բաժանվել են ծաղիկներ ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ շնորհավորական բացիկներ:
Հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հաճելիորեն զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով և շնորհակալություն են հայտնել նման վերաբերմունքի և ուշադրության համար: