211652_close_icon

«Ֆեներբահչե»-«Լոկոմոտիվ». ռուսական ակումբին Ստամբուլում ծաղիկներով են դիմավորել

views-count3019 դիտում article-date 23:14 15-02-2016
Այսօր Մոսկվայի «Լոկոմոտիվը» Ստամբուլ է ժամանել` Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակի փուլում թուրքական «Ֆեներբահչեի» հետ առաջին հանդիպմանը: Աթաթուրքի անվան օդանավակայանում թուրքական ակումբի ներկայացուցիչները ռուսական թիմի պատվիրակությանը ծաղիկներով են դիմավորել: Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրան նշել է, որ այս թիմերի դիմակայությունում քաղաքական գործոնը ընդհանրապես որևէ դեր չի կարող խաղալ: «Ֆեներբահչե»-«Լոկոմոտիվ» հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին` Երևանի ժամանակով 21:00-ին:

Նմանատիպ նյութեր