211652_close_icon
views-count8628 դիտում article-date 13:45 06-03-2018

Չեմպիոնների լիգա. Այսօր ամեն ինչ, կամ՝ ոչինչ Փարիզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչ փուլի պատասխան 2 հանդիպումներ: Կենտրոնական խաղը տեղի կունենա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, որտեղ ՊՍԺ-ն կընդունի մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալին»: Սա՝ իսկապես ճակատամարտի կարգավիճակ ունեցող դիմակայություն է լինելու: Այս խաղին երկու թիմն էլ մոտենում են. «Ամեն ինչ, կամ՝ ոչինչ» նշանաբանով: Որ թիմն էլ պարտվի՝ մրցաշրջանը նրա համար տապալված կհամարվի, և՝ մեծ հավանականությամբ, այդ թիմի մարզչին հրաժեշտ կտան: «Ռեալն» արդեն անջատել է Իսպանիայի առաջնության «ռուբիլնիկը» և ամբողջությամբ կենտրոնացել Չեմպիոնների լիգայի վրա, որտեղ առաջին լուրջ քայլը կատարեց՝ Մադրիդում 3:1 հաշվով հաղթելով Ֆրանսիայի չեմպիոնին: Այժմ պատասխանի հերթը ՊՍԺ-ինն է: Ամառը պայթեցնելով տրանսֆերային շուկան, աստղաբաշխական գումարներով ձեռք բերելով Նեյմարին ու Մբապեին, Էմերիի առջև ֆրանսիական ակումբի շեյխերը միայն մեկ առաջադրանք էին դրել. հաղթել ՉԼ-ն: Հակառակի պես, պատասխան խաղում Նեյմարը չի լինի: Նա վնասվածք է ստացել և 2-3 ամիս բաց կթողնի: Թեպետ, դեռ պարզ չէ, ՊՍԺ-ն ավելի շատ կորցրե՞ց, թե՞ ձեռք բերեց Նեյմարի բացակայությունից: Բրազիլացին կամակոր է, մեծամիտ, թիմի հանդերձարանում այնքան էլ լավ հեղինակություն չունի, պահանջում է, որ իրեն և միայն իրեն համարեն թիմի համար մեկը: Պլյուս, «Ռեալի» հետ խաղում Նեյմարը ոչ մի բանով աչքի չընկավ, ալարում էր պաշտպանությունում օգնել թիմակիցներին: Նրա բացակայությունը կարող է նոր իմպուլս հաղորդել ՊՍԺ-ին: Ի վերջո, նախորդ տարի ՊՍԺ-ն առանց Նեյմարի իր հարկի տակ փայլուն հաղթանակ էր տարել «Բարսելոնայի» նկատմամբ՝ 4:0, ինչո՞ւ չկրկնել նույնը: Օրվա մյուս խաղում «Լիվերպուլը» կընդունի «Պորտուին»: Առաջին հանդիպումը Պորտուգալիայում ավարտվել էր Յուրգեն Կլոպի հաղթանակով՝ 5:0: Ավելացնելու բան չկա: 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: [b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ [/b] ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա) «Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր