1769 դիտում
12:36 13-05-2015
Չեմպիոնների լիգա՝ «Ռեալ»-«Յուվենտուս». Ամեն ինչ կամ ոչինչ
Եթե Չեմպիոների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա»-«Բավարիա» դիմակայության առաջին խաղից հետո արդեն պարզ էր, թե ով այս զույգից եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/13/52689/]դուրս կգա[/url], ապա «Ռեալ»-«Յուվենտուս» մրցավեճում վիճակը ավելի խճճված է:
Տուրինում ավելի ուժեղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/06/51883/]գտնվեց[/url] «Յուվենտուսը»՝ 2:1: Բայց այս հաշիվը հավասարազոր է ոչ-ոքիի: Ընդամենը մեկ գոլը պատասխան խաղում կարող է վճռել դիմակայության ելքը: Սակայն «Ռեալը» այդ գոլը դեռ պետք է խփի: Իսկ մրցակիցը արդեն ցույց է տվել, որ կարող է ոչ միայն հաջողությամբ պաշտպանվել, այլ նաև՝ սուր հակագրոհներ կազմակերպել:
Զուտ հոգեբանական առումով, հանդիպումը ավելի շատ «Ռեալի» համար մեծ նշանակություն ունի: Մադրիդյան ակումբի համար՝ Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում տիտղոս նվաճելու վերջին հնարավորությունն է: Իսպանիայի Պրիմերան արդեն գրեթե «Բարսելոնայի» գրպանում է, Գավաթի խաղարկությունում «Ռեալը» վաղուց չկա: Բայց եթե «արքայական» ակումբը նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա մնացած անհաջողությունները երկրորդական կլինեն: Կարելի է ասել, որ այսօր «Ռեալը» խաղալու է «Մահ, կամ ազատություն» նշանաբանով, ամեն ինչ կամ՝ ոչինչ սկզբունքով: Կհաղթեն, Անչելոտիին նորից կփառաբանեն, Ռոնալդուին նորից Մեսիի հետ կհամեմատեն և այլն: Իսկ եթե պարտվեն, այդ դեպքում դժվար է ասել, թե ինչ կլինի: Դա կարող է «Ռեալում» Անչելոտիի մարզչական կարիերայի վրա խաչ դնել: Կարող են ակտիվանալ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/12/52623/]խոսակցություններն[/url] այն մասին, որ թիմից հեռանալու են Կասիլյասը, Ռոնալդուն, Բեյլը, Բենզեման:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ՝ ինչպես ցույց տվեց առաջին խաղը Տուրինում, «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի բացակայությունը էական նշանակություն ունի: Նրան այդ դիրքում փոխարինած Սերխիո Ռամոսը չկարողացավ իր պարտականությունները կատարել այնպես, ինչպես խորվաթ ֆուտբոլիստը:
Գումարած դրան, անհանգստացնում է առջևի գծում երկրորդ հարձակվողի խնդիրը: Բենզեման նոր է ապաքինվել, իսկ նրա փոխարինած Չիչարիտոն թեպետ չի փչացնում խաղը, բայց նաև չի էլ ուժեղացնում: Դե, իսկ Բեյլի մասին ավելորդ է խոսել: Տուրինի խաղից հետո շատերը հարց էին տալիս, թե ինչով էր նա զբաղված խաղադաշտում: Բեյլը մի տեսակ ավելորդ մարմին կարծես լինի մադրիդյան ակումբի կազմում, որը պարզապես չի կարողանում գտնել իր տեղը:
Իսկ «Յուվենտուսում» ամեն ինչ խաղաղ է: Ավելին, ի տարբերություն «Ռեալի», նրանց վրա լրացուցիչ հոգեբանական ճնշում ոչ ոք չի գործադրում: Առանց այդ էլ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, նրանք արդեն կատարել և գերակատարել են իրենց առջև դրած խնդիրները: Կազմի առումով նույնպես խնդիրներ չունեն, շարք է վերադարձել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը ներկայումս ֆուտբոլային շեյխերի և օլիգարխների երազանքն է: Ֆունկցիոնալ առումով էլ խնդիր չունեն, թիմի ներսում հաշտ մթնոլորտ է, Իտալիայի չեմպիոն են դարձել:
Մի խոսքով, իդալական պայմաններում են գտնվում տուրինցիները: Եթե նույնիսկ «Ռեալին» պարտվեն, ոչ ոք նրանց բոստանը քար չի նետի: Բայց առաջին խաղը ցույց տվեց, որ «Յուվենտուսը» «Ռեալի» հեղինակությունից վախեցողը չէ: Ռոնալդուի, Խամեսի և Բեյլի դեմ նրանք ունեն իրենց զենքերը. Բուֆոնը, Կյելինին, Վիդալը, Պիրլոն և իհարկե՝ Տևեսը:
Այնպես որ, այսօր երեկոյան մեզ իսկական ճակատամարտ է սպասվում: Հասկանալի է, որ բուքմեյքերական ընկերությունները բացահայտ նախապատվություն են տալիս «Ռեալին, որի հաղթանակի գործակիցը գնահատվում է 1.62, «Յուվենտուսինը»՝ 5.4, իսկ ոչ ոքին՝ 3.93, բայց դա, իհարկե, այնքան էլ մեծ նշանակություն չունի:
Հանդիպումը կմեկնարկի այսօր՝ մայիսի 13-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8760 դիտում
13:45 06-03-2018
Չեմպիոնների լիգա. Այսօր ամեն ինչ, կամ՝ ոչինչ Փարիզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3840 դիտում
01:03 14-05-2015
Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-«Յուվենտուս». մադրիդցիները դուրս մնացին մրցաշարից
10667 դիտում
21:49 03-06-2017
Չեմպիոնների լիգա. «Յուվենտուս»-«Ռեալ». մեկնարկային կազմերը
Այս բաժնից
1210 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1213 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1465 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը