211652_close_icon
views-count14916 դիտում article-date 20:53 05-03-2018

Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Սպարապետի ծննդյան օրը արդեն 11-րդ անգամ 28. 000 և ավելի պատանի երկրապահներ երդվեցին տեր լինել Հայաստան պետությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ը, երկրապահական տոնացույցում կարեւորագույն օրերից է: Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, եւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ արդեն 11-րդ անգամ այս օրն է անցկացվում պատանի երկրապահների երդման արարողությունը: Տոնական օրվա վաղ առավոտյան երկրապահական եռասերունդ ընտանիքը ծաղկադրում արեց ԵԿՄ վարչությունում՝ Սպարապետի կիսանդրու եւ ի փառս Սպարապետի խաչքարի մոտ: Ապա երկրապահները, զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ուղեւորվեցին Արարատ՝ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/05/1090646/]Սպարապետի հայրական օջախում շնորհավորելու տոնը[/url]: Ծիծեռնակաբերդում երկրապահները խոնարհվեցին Սպարապետի շիրիմի առաջ: Եռաբլուրի մատուռի մոտ նաեւ պատանի երկրապահների օրհնության կարգ մատուցվեց: Զուգահեռաբար պատանիների օրհնություն էր իրականացվում հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում, ինչպես նաեւ՝ ծաղկադրումներ բոլոր պանթեոններում, եղբայրական գերեզմաններում: Պատանիների երդման արարողությունն արդեն 4-րդ անգամ անցկացվեց Ծիծեռնակաբերդում: Պատանի երկրապահները, որոնց թիվն արդեն անցնում է 28 000-ից, երդվեցին տեր լինել Հայաստան պետությանը: Երդումը շնորհավորեցին ՀՀ նախագահը, ԵԿՄ վարչության նախագահը, պաշտպանության, կրթության նախարարները, այլք: Պատանի երկրապահների վաշտերն ու գործընկեր կառույցների ներկայացուցիչները ցուցադրական ելույթներ ունեցան: Ապա շարային երթով բոլոր մասնակիցները ծաղկադրում արեցին հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի մոտ: Գլխավոր միջոցառմանը զուգահեռ պատանիների օրհնության կարգեր էին նաեւ բոլոր մարզերում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 570+
570+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր