211652_close_icon
views-count14740 դիտում article-date 21:50 04-03-2018

Արսեն Վենգեր. «Արսենալը» ծանր ժամանակներ է ապրում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Բրայթոնից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/04/1090599/]պարտությունը[/url] (1:2): «Մենք պասիվ էինք խաղում: Մեզ պակասում էր վստահությունն ու ուժերը, սակայն երկրորդ խաղակեսում կարողացանք լավ խաղալ: Դժվար է ուշքի գալ այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ: Մենք ծանր ժամանակներ ենք ապրում: Այժմ շատ բարդ է քննարկել թոփ-4-ում հայտնվելու մասին: Դա գործնականում անհնար է, մենք շատ ենք ետ մնացել: Ներկա պահին մեզ հետաքրքրում է միայն այն, որպեսզի սկսենք հաղթել: «Միլանի» դեմ խաղից առաջ շատ կարևոր է, որպեսզի ֆիզիկապես վերականգնվենք: Մենք այսօր հոգնել էինք, հինգշաբթի օրը շատ էին ուժ ծախսել, և դա բոլորն այսօր տեսան», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր