211652_close_icon
views-count7401 դիտում article-date 20:04 03-03-2018

Պեպ Գվարդիոլա. Մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է արել Կոնտեն Անգլիայում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել իր գործընկերոջ՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի աշխատանքը: «Կարծում եմ, Կոնտեն իր հետքը կթողնի անգլիական ֆուտբոլում: Ես վստահ եմ դրանում: Հնարավոր է, մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է Անտոնիոն արել պրեմիեր-լիգայում: Կոնտեն գրոհելու նոր ոճ ներմուծեց՝ հինգ խաղացող ետևում: Բազմաթիվ թիմեր, նույնիսկ «Արսենալը», շատ բան յուրացրին այդ ոճից: Տակտիկական առումով՝ Անտոնիոն վարպետ է: Նա փայլուն էր կատարում դա Իտալիայի հավաքականում և «Յուվենտուսում», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր