211652_close_icon
views-count147224 դիտում article-date 09:07 03-03-2018

«Մուրացան» հիվանդանոցում գտնվող 6 ամսական Նարեկի մայրը լքել է երեխային. ժպտացող փոքրիկի խնամքը իրենց ձեռքն են վերցրել տնօրենը և բժշկական համալսարանի ռեկտորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում գտնվող 6 ամսական Նարեկին խնամում են բժիշկները՝ տնօրեն Բագրատ Բավեյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոքրիկի մայրը երեխային թողել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և հեռացել: Նորածնին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ երեխայի մոտ առկա են եղել առողջական որոշ խնդիրներ: Այժմ երեխայի վիճակը լավ է, նա ինքնուրույն շնչում է, սնվում և ժպտում բաժանմունք մտած յուրաքանչյուր այցելուի: Թե՛ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, թե՛ «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բ. Բավեյանը հատուկ խնամք են ցուցաբերում փոքրիկի հանդեպ: Նրանք ոչ միայն հավատարիմ են մնում Հիպոկրատին տված երդմանը, այլ ավելին՝ ապացուցում են իրենց մարդկային բարձր հատկանիշները: Երեխան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կտեղափոխվի մանկատուն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր