19861 դիտում
21:34 02-03-2018
«Խավարի ու ցրտի տարիներ էին, սով էր, բայց որևէ օր հուսահատություն չի եղել, քանի որ գիտեի, թե այդ զրկանքներն ինչի համար եմ կրում». Ankakh.com
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախի» հետ զրույցում շարժման անցուդարձն է վերհիշում լրագրող, առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը։
Նա եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվիստ ուսանողներից։
[color=#EF2929]Մասնակցությունը շարժմանը. [/color]
Մասնակցությունս սկսվել է բնապահպանական ցույցերից, բայց չեմ հիշում, թե ինչպես եմ միացել այդ ցույցերին։ Հիշում եմ իմ մասնակցությունը նստացույցին։ Բանասիրական ֆակուլտետում Ղարաբաղի հետ կապված հերթական քննարկումն էր։
Ուսանողությունն ակտիվորեն ներգրավված էր թե՛ բնապահպանական ցույցերին, թե՛ արդեն Ղարաբաղյան շարժմանը։ ԼՂԻՄ-ի Մարզխորհուրդն արդեն դիմել էր Հայաստանի Գերագույն սովետին ՀԽՍՀ կազմում ընդգրկվելու հարցով, սակայն մեր Գերագույն սովետը չէր արձագանքում։ Դահլիճի բեմ դուրս եկավ Նաիրի Հունանյանը և ասաց. «Ես հենց հիմա գնում եմ նստեմ Թատերական հրապարակում և այնտեղից չեմ հեռանա, քանի դեռ մեր պահանջը չի կատարվի և Գերագույն սովետը չի քննարկի ԼՂԻՄ-ի հարցը։ Ովքե՞ր են գալիս ինձ հետ»։ Խմբով գնացինք ու նստեցինք հրապարակում և մնացինք այնտեղ, մինչև Գերագույն սովետը քննարկեց ու բավարարեց ԼՂԻՄ-ի դիմումը։
Մանրամասներն ՝ [url=http://ankakh.com/article/91690/%E2%80%8B%C2%ABkhavari-u-tsrti-tarinyer-ein--svov-er--bayts-voryeve-or-husahatuthyun-chi-yeghyel--qani-vor-gityei--thye-ayd-zrkanqnyern-inchi-hamar-yem-krum]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2564 դիտում
22:11 04-02-2014
Խավարի ու ցրտի ուրվականն է շրջում Վանաձորում, իսկ պատկան մարմիններն «ուղտի ականջում» քնած են
Այս բաժնից
319 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
355 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
325 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ