9078 դիտում
22:16 22-07-2016
«Դիրքերում պետք է անտեսես ամեն ինչ` վախ, հուսահատություն, սեր ու անգամ կյանքդ պետք է մի կողմ շպրտես»․ Արայ Զարգարեան
Երբ մարդկային գիտակցությունը բխում է հաղթական ոգուց, այդ ժամանակ մարդը դառնում է անպարտելի: Այս խոսքերը դրոշմելով ուղեղիս ծալքերի վրա, ես գնացի բանակ: Ճիշտ է, սկզբնական շրջանում դեռ չէր հասունացել այն գիտակցությունը, որ հասկանամ թե ինչ պետք է անել այստեղ, բայց ժամանակի ընթացքում սկսեցի դառնալ հայ զինվոր:
Վեց ամիսը հազիվ էր լրացել, երբ իմացա, որ շուտով պետք է բարձրանամ մարտական դիրքերը պաշտպանելու: Այդ ժամանակ հոգուս զորությունը սկսեցի մի քանի անգամ բազմապատկել: Վերջին գիշերն էր, որ զորամասում էի մնում, առավոտյան շարժվելու էինք դիրքեր: Ամբողջ գիշեր անհանգիստ էի, քանի որ գնում էի նոր աշխարհ բացահայտելու:
Առավոտյան հասանք մարտական դիրք: Առաջին անգամ ոտքերիս տակ զգացի արյունոտ հողի ուժը: Խրամատի մեջ գերբնական սեւ ուժ կար: Քայլում էի ու աչքերիս առաջ ակամայից գալիս էին պատերազմի դաշտում զոհված տղերքը:
Նրանք իրենց մահով մեզ ապահովեցին խաղաղ կյանք: 157-րդ մարտական դիրքը պիտի պաշտպանեի: Պատերազմի տարիներին այդ դիրքում կռվել ու պայքարել էր Աշոտ Ղուլյանը (Բեկորը): Գետնատնակ մտնելուն պես աչքիս առաջ շողաց նրա պատկերը, իր աչքերում եղած գերբնական ուժը ծակեց անցավ սիրտս: Սկսեցի անցկացնել ծառայությունս: Անցան օրեր, ամիսներ ու ժամանակի ընթացքում կատարելագործվելով դարձա հայրենիքի պաշտպան:
Ամեն գիշեր, ծառայությունը անցկացնելուց առաջ, մոտենում ենք մարտական դիրքում գտնվող փոքրիկ խաչքարին` մոմ վառում, աղոթում, որ ամեն ինչ անփորձանք անցնի ու գնում ծառայության վայրը: Գիշերը, երբ բոլորը քնած են իրենց անկողիններում, իսկ դու այդ քամու առաջ հայորդու կուրծքդ դեմ տված պաշտպանում ես հայրենիքդ, դա համարվում է սրբազան գործ: Ինչպես ասում է Նժդեհը` մարդկային գործերի մեջ ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է:
Դիրքում անգամ ամենաանհավատ մարդը օրվա մեջ մի քանի անգամ հիշում է Աստծուն ու նրանից ուժ խնդրում: Այստեղ պետք է անտեսես ամեն ինչ` վախ, հուսահատություն, սեր ու անգամ կյանքդ պետք է մի կողմ շպրտես:
Հետագայում հպարտությամբ ես հիշում այդ ամենը: Հիմա գիտեմ, որ իմ հայրենիքի մի մասնիկն եմ կազմում: Ինչպես ասում են՝ Հայ զինվորն է գծում հայրենիքի սահմանները: Ես սահմանին կանգնած, այդ մեծ գծի մի մասնիկն եմ կազմում, դրանից վեհ հպարտություն կարծում եմ չկա այս աշխարհում: Բոլորս պետք է հասկանանք, որ սա է մեր հայրենիքը:
Ով հայրենասեր չէ, նա առաջին հերթին իր թշնամին է: Պետք է գիտակցենք, որ մեր պապերն ու հայրերը զոհվեցին, որ մեզ կտակեն այս քաղցրահամ հողը: Այն պետք է ամուր պահենք մեր ձեռքերի մեջ: Մեր հայրենիքին պետք է վերաբերվենք, որպես հոր կողմից մեզ կտակված մի փոքրիկ, բայց սրբազան նվերի եւ միայն այդ դեպքում ատամներով անգամ կպահենք այս սուրբ հողը:
Փառք ու պատիվ բոլոր զոհվածներին եւ նրանց, ովքեր կենդանի մնալով, մեզ հետ շարունակում են դավանել հայրենասիրություն: Եվ փառք նրանց, ովքեր հիմա զենքը ձեռքում ամուր բռնած, մահվան առաջ հպարտ կանգնած, ապահովում են մեր հանգիստն ու խաղաղ կյանքը: Հպարտացեք, որ Հայ եք ծնվել, Հայ կաք ու կմնաք հավերժ:
Արայ Զարգարեան․2012 թվական, Աղդամ՝ մարտական դիրքեր
Նմանատիպ նյութեր
2596 դիտում
13:42 03-08-2020
Ներարկվել է վախ՝ վախ թավիշից, վախ «հեղափոխություն» բառից, վախ՝ Նիկոլի խենթություններից. Մարգարիտ Եսայան
17635 դիտում
23:00 17-04-2016
«Նվիրում եմ Էրիկ Գրիգորյանին, ով զոհվեց մարտական դիրքերում» Արայ Զարգարեան
4082 դիտում
20:48 23-01-2016
Մահարուն փրկող հրեշտակը՝ Անտոնինա Մահարի. Արայ Զարգարեան (Էսսե)
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը