211652_close_icon
views-count9391 դիտում article-date 16:30 02-03-2018

Արսեն Վենգեր. Մխիթարյանին և Օբամեյանգին դեռ ժամանակ է պետք

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո աջակցել է Հենրիխ Մխիթարյանին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: «Նրանց ադապտացվելու համար ժամանակ է անհրաժեշտ: Յուրաքանչյուր պարտությունից հետո դու քննադատության ալիքի տակ ես ընկնում: Այդ խաղացողները բոլորովին վերջերս են միացել թիմին: Վստահ եմ, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի: Ես զգացի, որ այս հանդիպումը շատ ինտենսիվ ստացվեց: Ֆիզիկայի տեսանկյունից մենք միգուցե այս մրցաշրջանում լավագույն խաղը ցուցադրեցինք: Երկու թիմն էլ խաղադաշտում շատ ուժեր ծախսեցին: Գիտեի, որ առաջին խաղակեսը բարդ է լինելու: Մրցակիցը օգտվեց պաշտպանությունում մեր բոլոր թուլություններով», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր