211652_close_icon
views-count12205 դիտում article-date 23:01 28-02-2018

Գարի Նևիլ. «Մանչեսթեր Յունայթեդում» համաշխարհային կարգի ընդամենը մեկ խաղացող կա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է թիմի ներկայիս կազմը: «Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» միակ համաշխարհային կարգի ֆուտբոլիստն է: Ոմանք միգուցե նշեն Սանչեսին, բայց նոր ակումբում նա դեռևս չի ցուցադրում իր լավագույն խաղը, թեպետ վերջին 5-6 տարիների ընթացքում նա բարձրագույն մակարդակ էր ցույց տալիս: Մյուս խաղացողը, որը գերազանց է հանդես գալիս՝ Անտոնիո Վալենսիան է: Այստեղ կարելի է վիճել, թե արդյոք նա համաշխարհային կարգի խաղացող է, սակայն վերջին 2-3 մրցաշրջանը նա գերազանց անցկացրեց: Մոուրինյոն դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպես միաժամանակ օգտագործի Լուկակուին, Ռեշֆորդին, Մարսյալին և Սանչեսին: Անհասկանալի է, թե ով պետք է առջևում աջից խաղա: Այնտեղ խաղում էր Մարսյալը, մի երկու խաղ անցկացրեց Սանչեսը, բայց նրանցից ոչ ոք իդեալական չէր: Նրանք բոլորն էլ ցանկանում են խաղալ հարձակման կենտրոնում: Նրանք պետք է ապացուցեց, որ կարող են միասին խաղալ», ասել է Նևիլը:

Նմանատիպ նյութեր