Գարի Նևիլ. «Մանչեսթեր Յունայթեդի» համար իդեալականը Պոչետինոյի թեկնածությունն է
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ պետք է նշանակվի Մաուրիսիո Պոչետինոն:
«Ես բախտ եմ ունեցել որոշ ժամանակ անցկացնել «Տոտենհեմի» մարզաբազայում, Պոչետինոն ինձ իդեալական թեկնածու է թվում:
«Յունայթեդը» փորձում էր մարզիչներ նշանակել, որոնք եվրագավաթներ են նվաճել և մի քանի ներքին առաջնություն:
Իմ կարծիքով, «ՄՅՈւ»-ին անհրաժեշտ է այն մասնագետը, որը համապատասխանում է ակումբի երեք սկզբունքներին. երիտասարդ խաղացողների առաջխաղացում, դիտարժան ֆուտբոլ և հաղթանակներ», ասել է Նևիլը:
Հիշեցնենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/18/1113088/]պաշտոնանկ[/url] է արել Մոուրինյոյին: