Գարի Նևիլ. «Մանչեսթեր Յունայթեդում» միակ բարձրակարգ խաղացողը Պոգբան է
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը անդրադարձել է Պոլ Պոգբայի ազդեցության մասին:
«Կասկած չկա, որ կենտրոնացած Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» կարող է մեծագույն խաղացող դառնալ: Նրա փոխանցումները, գոլերը շատ օգտակար են: Վերջին երկու մրցաշրջաներում դրանք տեղին էին: Նա իր դիրքում ամբողջ Եվրոպայում լավագույններից մեկն է:
Հուսով եմ, որ Եվրոպայում տնտեսական խնդիրների պատճառով թիմերը չեն կարողանա նոր խաղացողների վրա 80, 90 կամ 100 մլն ծախսել և «Յունայթեդը» կպահպանի նրան, Պոլն էլ կհասկանա, որ մնում է թիմում:
Ես իսկապես համարում եմ, որ նա այս թիմում համաշխարհային կարգի միակ իրական խաղացողն է: Երկու տարի առաջ ես նաև Դավիդ Դե Խեային կնշեի:
Նա պետք է կառավար գրոհները: Այժմ ես զգում եմ, որ այս թիմում հաջողության համար ավելի շաը շանսեր կան», ասել է Նևիլը: