211652_close_icon
views-count78402 դիտում article-date 10:40 28-02-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակցի մասնակցությամբ ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է փետրվարի 26-ին Երևանում տեղի ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի անտանգության աշխատակցի կողմից Hyundai-ի և մեկ այլ վարորդի կողմից Mercedes-ի բախումը, որի ժամանակ վարորդները միմյանց էին մեղադրում տեղի ունեցած վթարում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/26/1090049/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 26-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել էին 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։ Իսկ մի մասն էլ մեղադրում էր Mercedes-ի վարորդին, որ նա էր եղել վթարի մեղավորը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վթարից անմիջապես հետո մինչև Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին։ Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արամ Կարապետյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Վթարի մեջ վարորդները մեղադրում էին միմյանց։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր