6153 դիտում
19:44 27-02-2018
Լևոն Ջուլֆալակյանի անդրադարձը Կիևի մրցաշարի մասին
Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ըմբիշները նվաճեցին վեց մեդալ: 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ) արժանացան բրոնզե մեդալի:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց Կիևում անցկացված միջազգային մրցաշարում մեր ըմբիշների մասնակցության մասին.
«Շատ ուժեղ մրցաշար էր: Բազմաթիվ թիմեր եկել էին առաջին կազմով: Մենք լիարժեք մրցումային պատրաստվածությամբ Կիև չէինք մեկնել, քանի որ մեր առաջիկա գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությանը ճիշտ պատրաստվելն է: Ընդհանուր առմամբ մեր տղաները լավ մասնակցեցին:
Իհարկե, նկատվեցին նաև թերություններ, որոնց վրա պետք է աշխատել: Երիտասարդների էլ էինք ընդգրկել, որոնք ուրախացրին: Միևնույն ժամանակ տեսա նրանց բաց կողմերը: Մնում է՝ նախապատրաստության հաջորդ փուլերը լավ անցկացնենք:
Սովորաբար, մենք ցանկացած մրցման մեկնում ենք հաղթելու նպատակով: Բայց քանի որ նոր քաշային կարգեր են և օրենքներ են փոխվել (առավոտյան՝ կշեռք, մեկ ժամ անց՝ մրցաշար և այլն), տղաները պետք է այդ փորձարկումներն անցնեն: Ամեն մի մարզիկ այս ամենն իր օրգանիզմի վրա պետք է զգա և հասկանա:
Այս մոտեցումները նրանց համար դեռ անսովոր են: Մարզիկը որքան էլ փորձառու լինի, այս ճանապարհը պետք է անցնի: Սա էր Կիևում մեր հիմնական նպատակը Եվրոպայից առաջ», - ասաց գլխավոր մարզիչը:
Նմանատիպ նյութեր
2011 դիտում
19:29 21-05-2014
Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակի հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չկա. Արսեն Ջուլֆալակյան
2596 դիտում
14:24 10-09-2020
Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասին
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում