Կարեն Կարապետյանի սանիկը, ով ազատվել էր Տաշիրի ոստիկանապետի պաշտոնից, նշանակվել է Վանաձորի բանտապետ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով Արտակ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նշված պաշտոնի նշանակվելը, Ա. Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է Ոստիկանության համակարգում և վերջին տարիներին եղել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ, կոչումով՝ Ոստիկանության փոխգնդապետ է:
Նա վերջերս է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, իր դումումի համաձայն, ազատվել Ոստիկանության Տաշիրի բաժնի պետի պաշտոնից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա հարսանիքի քավորը Տաշիրից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Կարեն Կարապետյանն է: