211652_close_icon
views-count2568 դիտում article-date 18:36 26-02-2018

Վարչապետի նման դիրքորոշումն իսկապես կարևոր և ճիշտ ժամանակին արվող քայլ է. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր [url=https://web.facebook.com/menua1/posts/1570758662993203]ֆեյսբուքյան էջում[/url] գրում է. Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում է ապաքրեականացնել որոշ տնտեսական հանցագործություններ` վերանայելով պատասխանատվության միջոցները, ինչն անչափ կարևոր բարեփոխում է բիզնեսի զարգացման համար: Ինչ խոսք, պետությունը պարտավոր է վերահսկել գործարար միջավայրը, որպեսզի բիզնեսմենները չաշխատեն սև դաշտում թաքցնելով հարկերն ու ոտնահարեն պետության շահը, բայց մյուս կողմից էլ գործարարը պետք է վստահ լինի, որ ոչ բոլոր տնտեսական սխալների կամ թերացումների դեպքում է հայտնվելու ճաղերի հետևում, այլ կարող է իր սխալները փոխհատուցել ֆինանսական տուժերով: Շատ են դեպքերը, երբ գործարարը խնդիրների մեջ է հայտնվում սեփական ընկերության հաշվապահների կամ տնօրենների վրիպումների արդյունքում և նման դեպքերում գործարարին պետք է հնարավորություն տալ ֆինանսական պատիժներով փոխհատուցել սեփական ընկերության սխալը: Մեծ հաշվով ավելի լավ է գործարարը փողով փոխհատուցի սեփական սխալը, մնա ազատության մեջ և շարունակի բիզնեսով զբաղվել, քան բանտ նստի կորցնելով սեփական բիզնեսը: Տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը վստահաբար նպաստելու է Հայաստանում ներդրումային քաղաքականության ակտիվացմանը և կարծում եմ վարչապետի նման դիրքորոշումն իսկապես կարևոր և ճիշտ ժամանակին արվող քայլ է:

Նմանատիպ նյութեր