3258 դիտում
15:51 24-02-2018
Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն
ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն:
Միաբանության վանահայրեր Վահան Հովագիմյանը և Նարեկ Դադուրյանը եկեղեցու և վանական համալիրի տարածքով հյուրերի համար կազմակերպած շրջայցի ընթացքում պատմել են միաբանության գրեթե 400-ամյա պատմության, թանգարանում և գրադարանում պահվող հազարավոր ցուցանմուշների, հինավուրց գրքերի ու պարբերականների, ինչպես նաև Եվրոպայի հնագույն տպարաններից մեկի ավելի քան 200-ամյա գործունեության ընթացքում կայսերական պալատի հետ համագործակցության մասին:
Դեսպան Սարգսյանը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում:
Շրջայցի ընթացքում նա հանդիպել և զրույց է ունեցել այդ օրը միաբանությունում գտնվող Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ, մեր ժամանակների մեծագույն հայագետ Լևոն արք. Զեքիյանի հետ:
Նմանատիպ նյութեր
4136 դիտում
16:59 24-10-2017
Մեկնարկել է «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը
3307 դիտում
22:11 24-10-2017
Մեկնարկել է «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը
Այս բաժնից
544 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
640 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է