211652_close_icon
views-count14395 դիտում article-date 09:13 23-02-2018

Ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը. գործարար Սամվել Սահակյան. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղու հետ աշխատող գործարարներին ահաբեկում են Ազգային անվտանգության ծառայության անունից: Մեր խմբագրությունը ահազանգ է ստացել գործարար Սամվել Սահակյանից, որը պատմել է, որ 1997 թվականից մինչ օրս աշխատում է ՀԿԵ-ի հետ, սակայն օրերս հայտնի է դարձել, որ երկաթուղին ունենալով պայմանագիր իր իսկ ընկերության հետ, տենդեր է հայտարարել տվյալ ծառայության համար, ինչը օրենքի կոպտագույն խախտում է: «Միայն մեզ է հայտնի, թե ինչ գնով ենք մենք աշխատել նման պայմաններում, 2013 թ-ից սկսած երկաթուղում աշխատող նախկին ԿԳԲ-շնիկները՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, պարբերաբար ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը, մենք չենք լռելու, պայքարելու ենք մինչև վերջ, արդեն դանակը ոսկորին է հասել՝ հերիք է ինչքան ոստիկանության ու ԱԱԾ-ի անունից մեզ վախացնեն, ինչ են ուզում, թողնենք, էս երկրից գնանք, փակենք բոլոր աշխատատեղերը, որ իրենք ավելի լավ թալանեն: Ես խոստանում եմ հաջորդ համարում հարցազրույց տալ և հատ-հատ ներկայացնել փաստերով, անուններով, թե ինչպես են երկաթուղու ղեկավարները ռեկետով զբաղվում»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Սահակյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր