211652_close_icon
views-count3235 դիտում article-date 16:00 22-02-2018

Քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ են կատարվելու

Կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենսգրքերը կհամապատասխանեցվեն «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքին: Օրենքների նախագծերով հստակեցվել են դատական վարույթի հրապարակության վերաբերյալ իրավակարգավորումները, այդ թվում՝ սահմանվել են եզրափակիչ դատական ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարկելու վերաբերյալ դրույթներ: Փաթեթով ամրագրվել են դատավարության լեզվին չտիրապետող վարույթի մասնակիցների՝ թարգմանչի ծառայություններից օգտվելու, փաստաթղթերը դատավարության լեզվին համապատասխան ներկայացվելու և դատավարության լեզվի սկզբունքից բխող նոր պահանջներ: Բացի այդ, վերանայվել են դատարանի կազմին և կոլեգիալ կազմով որոշումներ ընդունելու կարգին վերաբերող դրույթները, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը:

Նմանատիպ նյութեր