211652_close_icon
views-count1866 դիտում article-date 23:20 16-02-2018

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 16-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում՝ չգործող քարի հանքի տարածքում, ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DO 082 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 16-ին, ժամը 03:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտակայքում «BMW» մակնիշի 33 LD 374 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է (ավտոմեքենայի հետևի անվադողերը հայտնվել են արգելապատնեշի վրա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: ← Վերադառնալ ցուցակին

Նմանատիպ նյութեր