211652_close_icon
views-count4566 դիտում article-date 22:15 14-02-2018

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 14-ին, ժամը 10:52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վահանավանք կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է քարի վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «NISSAN xsterra» մակնիշի 41 DQ 441 պետհամարանիշի (վարորդ Ա. Պ.) ավտոմեքենան: *** Փետրվաի 14-ին, ժամը 05:01-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ առատ ձյան պատճառով արգելափակվել է ձյան շերտի մեջ: Փրկարարներն «Mercedes E190» մակնիշի 74 VV 707 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից: *** Փետրվաի 14-ին, ժամը 01:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Չերեմուշկա» կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Wolsvagen Golf» մակնիշի 21 UO 085 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր