211652_close_icon
views-count76655 դիտում article-date 10:38 13-02-2018

Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. 2 տարի առաջ իր մորը սպանած 49-ամյա կինը ինքնասպան է եղել

Այսօր՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից» (Նուբարաշենի հոգեբուժարան), որ 7-րդ հատուկ հսկողության բաժանմունքում հիվանդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեբուժական հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործածը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2016 թվականին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով դատապարտված և նույն դատարանի որոշմամբ հարկադիր բուժման մեջ գտնվող Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի՝ 49-ամյա Կարինե Հարությունյանն էր։ Նա ինքնասպանություն է գործել հիվանդասենյակում, ջեռուցման համակարգի խողովակից գլխաշորով կախվելու միջոցով։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Էրեբոնի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Թունիյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Հարությունյանը 2016 թվականին Արագած գյուղում սպանել էր իր մորը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր