211652_close_icon
views-count58612 դիտում article-date 09:48 12-02-2018

Արտակարգ դեպք Երևանում. հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 29-ամյա կնոջ ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Հ. Պետրոսյան գլխավորությամբ։ Ժամանել է նաև փրկարար հոգեբան Տիգրան Սարգսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ինչպես նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։ Տևական ժամանակ հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո, փրկարարներին ու քաղաքացիներին հաջողվել է կանխել և այդ աղջկան, ով 29-ամյա Աննա Հ.-ն է, փրկել, որից հետո նրան տեղափոխեցին Ոստիկանության Մաշտոցի բաժին։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գենրիխ Մուսայելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր