211652_close_icon
views-count23251 դիտում article-date 21:59 10-02-2018

Մարտակերտում անց է կացվել ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Փետրվարի 6-ից 8-ը Մարտակերտ քաղաքի ըմբշամարտի մարզադահլիճում տեղի է ունեցել ԱՀ ազատ ոճի ըմբշամարտի 2001-2003թթ. ծնված և ցածր տարիքի պատանիների առաջնություն: Մարտակերտի շրջանից մասնակցել է թվով 51 մարզիկ, որից Մարտակերտ քաղաքի թիմը` 19, Մատաղիսի թիմը՝ 7, Ներքին Հոռաթաղի թիմը՝ 10, Դրմբոնի թիմը 8, Վանքի թիմը 7 մարզիկներով: Քաղաք Ստեփանակերտից մասնակցել է 2 թիմ` 31 մարզիկներով, Ասկերան քաղաքից՝ 1 թիմ 8 մարզիկներով, Մարտունի քաղաքից՝ 2 թիմ 15 մարզիկներով, Ճարտար քաղաքից՝ 1 թիմ 6 մարզիկներով: Մրցումների արդյունքում Մարտակերտ քաղաքից 1-ին տեղ են գրավել 7 մարզիկներ (մարզիչներ Կարեն Շախնումանց և Անդրանիկ Զաքարյան). Գրիգորյան Էրիկ (38 ք.կ.), Պողոսյան Էդուարդ (41 ք.կ., գ.Հայկաջուր), Դանիելյան Դավիթ (51 ք.կ.), Ավանեսյան Վահե (48 ք.կ.), Գևորգյան Մհեր (55 ք.կ.), Գալստյան Դավիթ (60 ք.կ.): Մատաղիսի թիմից 2 մարզիկ գրավել է 3-րդ տեղը, Ներքին Հոռաթաղի թիմից 2 մարզիկ` 2-րդ տեղ, 1 մարզիկ` 3-րդ տեղ, Դրմբոնի թիմից՝ 1 մարզիկ` 2-րդ տեղ, 1 մարզիկ` 3-րդ տեղ, Վանքի թիմից՝ 1 մարզիկ` 2-րդ տեղ, 1 մարզիկ` 3-րդ տեղ: Առաջին տեղը գրաված մարզիկները ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են ՝ դրամական պարգևով, գավաթով, մեդալներով և պատվոգրերով, իսկ երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները՝ դրամական պարգով, մեդալներով և պատվոգրերով: Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր