211652_close_icon
views-count109191 դիտում article-date 16:35 10-02-2018

Արտակարգ դեպք Վայքում. երիտասարդների եռյակը իրենց մոր տարիքի կնոջից պահանջել են իրենց հետ սեռական հարաբերություն ունենալ, հակառակ դեպքում սպառնացել են ողջ քաղաքը պաստառապատել կնոջ ինտիմ նկարներով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով հետաքննություն է սկսվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ պարզել են, որ այս տարվա փետրվարի 3-ին Վայք քաղաքի բնակիչներ, 18-ամյա Հովիկ Կ.-ն, 18-ամյա Ռազմիկ Խ.-ն և 19-ամյա Հարութ Ս.-ն նախնական համաձայնության գալով՝ հետապնդել են Վայոց Ձորի մարզի բնակչուհի, 47-ամյա Սեդա Գ.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եռյակը հետապնդել է կնոջը և արդեն հասնելով նրա բնակության վայր՝ շենքի մուտքի մոտ, Հովիկ Կ.-ն մնացել է «աթանդա», իսկ Ռազմիկ Խ.-ն ու Հարութ Ս.-ն այցելել են Սեդա Գ.-ին և նրանից պահանջել, որպեսզի իրենց հետ սեռական հարաբերություն ունենա: Մի քանի րոպե զրուցելուց հետո նրանք կնոջը հայտնել են, որ եթե նա մերժի իրենց առաջարկը, ապա իրենք կհրապարակեն նրա անբարոյական լինելու և այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ուենալու մասին տեղեկությունները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սեդա Գ.-ի նախատինքներից հետո նրանք հեռացել են: Արդեն կեսգիշերին Հարութ Ս.-ն ու Հովիկ Կ.-ն վերադարձել են կնոջ տուն, թակել դուռը ու երբ կինը բացել է, նրանից պահանջել են, ասելով. «Մեզ պետք է տաս 30 հազար դրամ, հակատակ դեպքում՝ կհրապարակվեն նշված տեղեկությունները և նշված բովանդակությամբ պաստառներ կփակցնենք շենքի պատերին»: «Ճիվաղները», տեսնելով, որ կինը աղմուկ է բարձրացնում, դիմել են փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եռյակը ներկայացել է Ոստիկանության Վայքի բաժին, հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություներ են տվել և բաց են թողնվել: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր