211652_close_icon
views-count17989 դիտում article-date 15:16 10-02-2018

Լույս տեսավ «Առանց նախապայմանների» գիրքը. շնորհանդեսի բոլոր հյուրերը գիրքը նվեր են ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախօրեին Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Սարգիս Գոքորյանի երկրորդ՝ «Առանց նախապայմանների» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, պաշտոնատար այլ անձինք, գրողներ, մշակույթի և արվեստի գործիչներ, բազմաթիվ ընթերցասերներ: Միջոցառման մեկնարկը տրվեց թանգարանում փոքրիկ էքսկուրսով, որից հետո հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին Ստեփանավանի մշակութային օջախների ջութակահարն ու քանոնահարը: Տան տիրոջ իրավունքով նախ ելույթ ունեցավ թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, ով ողջունեց ներկաներին, հետո ներկայացրեց ստեղծագործողի անցած ճանապարհը՝ նշելով, որ այս տարի լրացել է մեդիա ոլորտում Սարգիս Գոքորյանի գործունեության տասնամյակը, հաջորդիվ ելույթ ունեցավ Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից շնորհավորագիր հանձնեց հեղինակին՝ նոր գրքի լույսընծայման առիթով: Արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ , երգիծաբան Սամվել Խալաթյանն էլ խոսեց հեղինակի առաջին գրքի մասին՝ նշելով, որ ասպարեզ է գալիս, նոր հեղինակ, ով գրում է հատկապես երիտասարդների համար: Նա հույս հայտնեց, որ նոր գիրքը կհետաքրքրի բոլոր սերունդների ներկայացուցիչներին: Նոր գրքի մասին խոսեց բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը, ով առաջինն է ընթերցել գիրքը և գրել առաջաբանը, ըստ նրա՝ «Առանց նախապայմանների» գիրքը ժամանակի մի շարք խնդիրների արտացոլումն է, կենսական փորձից ծնված ապրումների անմիջականությունը: Գրքում առկա են հեղինակի նուրբ զգացողությունները, հոգեպարար քնարականությունը, հաճախ տարբեր կերպարների միջոցով բարձրաձայնվող խռովահույզ ցասումն ու անարդարության դեմ մղվող պայքարը: Հեղինակը, ցույց տալով առանց նախապայմանների ձևավորված հարաբերությունների քաղցրությունը, ի վերջո կարողանում է ապացուցել, որ ամենագեղեցիկը հայ ավանդական ընտանիքի պատկերն է: Այս գրքում արդեն երևում է Ս. Գոքորյան գրողի ավելի հասուն գրիչն ու այն հետաքրքիր ճանապարհը, որ բաց է անում ընթերցողի առջև: Ղազարյանի ելույթին հաջորդեց հեղինակի խոսքը. նա առաջին հերթին շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա խոսեց այս ասպարեզում իր առաջին քայլերի մասին, իր երախտագիտությունը հայտնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին <<Չորս Կյանք>> գրքի լույսընծայմանն աջակցելու համար, նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաև Վանաձորի և Ստեփանավանի համայնքապետարանների, Զորյանի տուն-թանգարանի, Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի , Ժամանցի կենտրոնի ներկայացուցիչներին՝ շնորհանդեսի կայացմանը լիակատար աջակցություն ցուցաբերելու համար: Հեղինակի համար անակկալ էր պատրաստվել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից. Սարգիս Գոքորյանն արժանացավ Ղարաքեշիշյանի շնորհակալագրին և խորհրդանշական նվերի, որը հանձնեց քաղաքապետարանի ներկայացուցիչ Մարինե Վահրամյանը: Որից հետո գրքի հեղինակը հյուրերին հրավիրեց ավելի մտերմիկ զրույցի, կենդանի երաժշտության հնչյունների ներքո հյուրերը վայելեցին կարմիր գինի և դառը շոկոլադ , իսկ գլխավոր անակնկալն այն էր, որ անխտիր բոլոր հյուրերը նոր գիրքը ստացան նվեր հեղինակի կողմից: Նշենք, որ գիրքը 21-րդ դարում ձևավորված և վերջին շրջանում առավել հաճախ հանդիպող` առանց նախապայմանների հարաբերությունների ու դրանց ցանկալի ու անցանկալի հետևանքների մասին է: Պատմությունը կարող են ընթերցել բացառապես 18 տարին լրացած անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր