Առանց նախապայմանների,, գիրքը ժամանակի մի շարք խնդիրների արտացոլումն է. Նոր գիրք Սարգիս Գոքորյանից
Օրեր անց լույս կտեսնի Սարգիս Գոքորյանի նոր գիրքը:
Հեղինակն այն անվանել է <<Առանց նախապայմանների>>: Գիրքը 21-րդ դարում ձևավորված և վերջին շրջանում առավել հաճախ հանդիպող` առանց նախապայմանների հարաբերությունների ու դրանց ցանկալի ու անցանկալի հետևանքների մասին է:
Պատմությունը կարող են ընթերցել բացառապես 18 տարին լրացած անձինք: Արդեն հայտնի է գրքի նախաբանը, այն գրել է ժամանակակից պոեզիայի լավագույն դեմքերից մեկը՝ Հայուհի Սուսաննա Ղազարյանը, ով վերջերս արժանացավ <<Պարույր Սևակ>> գրական մրցանակի: Նրա խոսքում մասնավորապես ասված է:
-Սարգիս Գոքորյանի ,,Առանց նախապայմանների,, գիրքը ժամանակի մի շարք խնդիրների արտացոլումն է, կենսական փորձից ծնված ապրումների անմիջականությունը:
Գրքում առկա են հեղինակի նուրբ զգացողությունները, հոգեպարար քնարականությունը, հաճախ տարբեր կերպարների միջոցով բարձրաձայնվող խռովահույզ ցասումն ու անարդարության դեմ մղվող պայքարը:
Հեղինակը, ցույց տալով առանց նախապայմանների ձևավորված հարաբերությունների քաղցրությունը, ի վերջո կարողանում է ապացուցել, որ ամենագեղեցիկը հայ ավանդական ընտանիքի պատկերն է:
Այս գրքում արդեն երևում է Ս. Գոքորյան գրողի ավելի հասուն գրիչն ու այն հետաքրքիր ճանապարհը, որ բաց է անում ընթերցողի առջև: