144003 դիտում
09:38 09-02-2018
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել են 39-ամյա տղամարդու և 41-ամյա կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Իսակով 38 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, դիեր կան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանված Opel մակնիշի 10 TT 666 համարանիշի ավտոմեքենայի առջևի նստատեղերում հայտնաբերել են 39-ամյա Հակոբ Վ.-ի և 41-ամյա Լուսինե Ա.-ի դիերը։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի ավագ քննիչ Հարություն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Վ.-ն երեկվանից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրանք մահացել են շմոլ գազից։ Հավանաբար, ավտոմքենայի մեջ միացրել են շարժիչը, որպեսզի տաքանան ու, քանի որ ավտոտնակի դուռն էլ փակել են, արտանետված գազը կուտակվել է մեքենայում և ավտոտնակում, ինչն էլ դարձել է ողբերգական մահվան պատճառ։
Օպերատիվ են գործել դի տեղափոխող բրիգադները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31619 դիտում
22:46 15-01-2016
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
15526 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35780 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց