211652_close_icon
views-count2587 դիտում article-date 19:48 06-02-2018

Երբ ունես երազանք, հաստատ կգտնես երազանքիդ հասնելու ճանապարհները. Մենուա Հարությունյան

[b]Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.[/b] «Եվրոպական քաղաքներով շրջելիս, կարող ենք արձանագրել մեկ բան. Եվրոպայի զարգացման հիմնաքարերից մեկը կայացած ինքնակառավարումն է, որի արդյունքում կենտրոնական իշխանությունը ապակենտրոնացվել է: Յուրաքանչյուր քաղաք հստակ ինքնակառավարվող օրգանիզմ է, որի արդյունքում քաղաքների, նույնիսկ գյուղերի միջև առկա է բուռն մրցակցություն, ինչ էլ բերում է եվրոպական պետությունների համաչափ զարգացման: Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ յուրաքանչյուր համայնքապետ պետք է սեփական համայնքը զարգացնելու երազանք, տեսլական ունենա, նկատի ուներ հենց Երոպայի համաչափ զարգացման կոնցեպցիան... Բայց իրականում այսօրվա Եվրոպան ևս մարդկանց երազանքների իրականացման արդյունք է, ապա ինչու մենք էլ չունենանք երազանքներ և փորձենք դրանք իրակաություն դարձնել: Երբ ունես երազանք, հաստատ կգտնես երազանքիդ հասնելու ճանապարհները...»

Նմանատիպ նյութեր