24460 դիտում
22:55 30-01-2018
Իտալիայի ոստիկանությունը պաշարել է Նիկոլ Փաշինյանի հյուրանոցի սենյակը՝ Հռոմում. Ի՞նչ էր ոստիկաններին Youtube-ում ցույց տալիս ԱԺ պատգամավորը
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այօսր փորձել էին ձերբակալել: Նա այդ մասին [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/?_rdc=1&_rdr]գրառում էր կատարել[/url] ֆեյսբուքում և լուսանկար տեղադրել: Միջադեպի հետ կապված Ն. Փաշինյանը մեկ այլ գրառման միջոցով պարզաբանել է թյուրիմացության հանգուցալուծումը.
«Քանի որ, ինչքան հասկացա, առավոտյան միջադեպի հանգուցալուծումը շատերը չէ, որ կռահել են, հարկ եմ համարում տեղեկացնել, որ թյուրիմացությունը հարթվել է հենց տեղում, երբ իտալացի ոստիկաններին փաստաթղթերով բացատրել եմ իմ ով լինելը:
Հրապարակածս նկարում՝ ոստիկաններին youtube-ում ցույց եմ տալիս իմ իմ բանտարկության, դատավարության տեսանյութեր, այդ թեմայով հրապարակումներ միջազգային մամուլում:
Իհարկե, նրանք երկար պնդում էին, որ իրենց հետ գնամ ոստիկանություն, բայց բացատրեցի, որ չի լինի այդպես:
Ի վերջո, մոտ 30 րոպեների ընթացքում ճշտումներ անելով, վերջում ներողություն խնդրեցին և հեռացան:
Բայց ասեմ, որ բավական լուրջ օպերացիա էին կազմակերպել՝ մեծ թվով ոստիկանների և հատուկ ծառայությունների ներգրավմամբ: Երևի մտածել էին, որ 2008-ից մինչև օրս Ինտերպոլից խուսափողը պետք է որ լուրջ հանցագործ լինի»:
Նմանատիպ նյութեր
9021 դիտում
13:10 30-01-2018
Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցային սենյակը՝ եկել էին ինձ ձերբակալելու. Նիկոլ Փաշինյան
15608 դիտում
09:25 15-01-2019
ՀՀԿ-ական պատգամավորը ԱԺ սենյակը ազատելուց հետո թողել է Սերժ Սարգսյանի նկարի պատի մեխը․ «Ժողովուրդ»
10425 դիտում
22:34 23-11-2020
Վլադիմիր Պուտինն առաջին անգամ ցույց է տվել հանգստի սենյակը Նովո-Օգարյովոյի իր նստավայրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
349 դիտում
11:18 26-04-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն
430 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ