211652_close_icon
views-count41854 դիտում article-date 16:19 29-01-2018

Երևանում բախվել են ԱԺ պատգամավորի օգնականի BMW-ն և Opel-ը. վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 28-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 08։40-ի սահմաններում Բելինսկու փողոցում՝ թիվ 38 հասցեի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի բնակիչ՝ 36-ամյա Խորեն Ներսիսյանի վարած BMW մակնիշի 66 PP 665 համարանիշի և Նոր Արեշ 28-րդ փողոցի բնակիչ՝ 30-ամյա Միքայել Գասպարյանի վարած Opel մակնիշի 25 MQ 555 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Խ. Ներսիսյանը Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնականն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր