211652_close_icon
views-count3434 դիտում article-date 17:34 29-01-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 26-ից 29-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 26-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 18-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 21, խարդախության 13, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 5, կողոպուտի 3, ապօրինի ծառահատման 2, անձի առևանգման, յուրացման, շորթման, խուլիգանության և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր