211652_close_icon
views-count23336 դիտում article-date 23:02 27-01-2018

Բրազիլիայում գիշերային ակումբում սպանդ են իրականացրել, զոհվել է մինչև 18 մարդ

Բրազիլիայում զինված անձինք գիշերային ակումբում կրակել են այցելուներ վրա. զոհվել է 14-ից 18 մարդ: Դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Ֆորտալեզա քաղաքում: Հարձակումը եղել է քաղաքի աղքատ շրջաններից մեկում՝ վաղ առավոտյան: Մի խումբ զինված անձինք երեք մեքենաներով մոտեցել են ակումբին և սկսել անհասցե կրակել ներքին բակում: Ողբերգության զոհերի մասին պաշտոնական տվյալներ չկան: Տեղի լրատվամիջոցները հայտնում են առնվազն 14 զոհի մասին, այլ տեղեկություններով՝ սպանվել է 18 մարդ: Զոհերի թվում շատ են կանայք: .Տեղի ունեցածի շարժառիթը կարող էր լինել թմրանյութերի բիզնեսի ոլորտի համար պայքարը: Հարձակման մեջ կասկածվում է Forró do Gago հանցախումբը:

Նմանատիպ նյութեր