211652_close_icon
views-count3705 դիտում article-date 12:49 26-01-2018

Կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման հարցում. ՀՀ վարչապետը՝ Ասիական զարգացման բանկի նախագահին

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում: ՀՀ վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները և վստահեցրել է, որ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման հարցում: ԱԶԲ նախագահը նշել է, որ իրենց կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների հաջող ընթացքը թույլ է տալիս խոսել ավելի մեծ ծավալով ծրագրերի իրագործման մասին, որոնք նոր ոլորտներ կընդգրկեն: Կարեն Կարապետյանը Թեքհիկո Նակաոյին հրավիրել է այցելել Հայաստան, և պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ԱԶԲ նախագահն իր այցը կկատարի 2018թ. առաջին կիսամյակում:

Նմանատիպ նյութեր