211652_close_icon
views-count161293 դիտում article-date 14:11 25-01-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բեռնատարը բախվել է ապառաժ քարերին և կողաշրջվել. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ՝ 58-ամյա Ռադիկ Հովհաննիսյանը իր վարած HOWO մակնիշի 34 AN 592 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանն ու ուղևոր, վարորդի համագյուղացի, 57-ամյա Ռաֆիկ Առաքելյանը տեղում մահացել են։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պետ Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ մահացածների դիերը մեծ դժվարությամբ դուրս բերեցին ավտոմեքենայից։ Օպերատիվորեն ժամանել են նաև Եղեգնաձորի հիվանդանոցի հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային վարչության պետ Կամո Սահակյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել խճաքարով և այն կողաշրջվելու հետևանքով ամբողջովին թափվել է, և ճանապարհը մաքրելու համար օպերատիվորեն ժամանել են նաև Եղեգնաձորի Ճանշինի աշխատակիցները։ Քննիչի հանձնարարականով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի ուղեկցությամբ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհը եղել է անցանելի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր