2540 դիտում
18:58 23-01-2018
Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր
Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 23-ին, հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների և Հայաստանի համապատասխան կառույցների միջև:
Նմանատիպ նյութեր
4079 դիտում
16:59 23-06-2017
Վարչապետն ու ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
547 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
643 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է