211652_close_icon
views-count4407 դիտում article-date 11:46 04-03-2017

Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը քննարկել են կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ու նախարարության փրկարար ծառայություն տնօրեն Մուշեղ Ղազարյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կ. Կարապետյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը շնորհավորել է նախարար Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ աշխատանքում:

Նմանատիպ նյութեր