211652_close_icon
views-count3375 դիտում article-date 16:45 23-01-2018

Պերուում մայրը իր փոքրիկ դստերը նետել է պատուհանից՝ փրկելով նրան հրդեհից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պերուի մայրաքաղաք Լիմայի բնակելի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհից իր անչափահս դստերը փրկելու համար հուսահատ մայրը նետել է երեխային 4 -րդ հարկի պատշգամբից։ Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը; Կինը չի կարողացել լքել բնակարանը, քանի որ կրակը հասել էր դռանը։ Այդ ընթացքում հարևանները փողոցում փրկարարական ցանցով պատրաստ կանգնել են, որպեսզի կարողանան փոքրիկին բռնել։ Մայրը ստիպված երեխային փաթաթել է վերմակի մեջ և նետել նրան պատշգամբից։ Երեխային հոսպիտալացրել են, իսկ կնոջը հրշեջ-փրկարարներն օգնել են դուս գալ բնակարանից։ Մոր և դստեր վիճակը բժիշկները կայուն են գնահատել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր