211652_close_icon
views-count14838 դիտում article-date 13:39 23-01-2018

Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ էր հարստացնել «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքն է հղել իր նախկին ակումբին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» «Ցանկանում է սրտանց շնորհակալությունս հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին ու երկրպագուներն՝ նրանց համակրանքի, կրքի և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ էր հարստացնել ձեր հրաշալի ակումբի պատմությունը Եվրոպայի Լիգայում: Ես միշտ կհիշեմ այդ պահն ու այդ խաղը: Նաև երբեք չեմ մոռանա «կարիճ» հարվածը և «Whoa Mkhitaryan…» երգը, որը ես լսում էի տրիբունաներից: Ես բազմաթիվ այլ հիշարժան պահեր էլ կարող էի ասել, որոնք մենք միասին ենք կիսել, և որոնցից յուրաաքանչյուրից հաճույք եմ ստացել: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում հաջողություն մաղթում: Կյանքը շարունակվում է», գրել է Մխիթարյանն իր Ինստագրամի էջում:

Նմանատիպ նյութեր